Ինչպես խաղալ
Խաղն սկսում է ամենափոքր մասնակիցը։ Նրա ձախ կողմի խաղացողը հանում է մի քարտ և բարձրաձայն կարդում գրված հարցը։ Բոլոր հարցերն սկսվում են «Ասա 3 ․․․»-ով, ապա կարող են շարունակվել ամենատարբեր թեմաներով։ Եթե մասնակիցներից որևէ մեկը կարդալ չգիտի, նրան կարող է օգնել մեկ այլ մասնակից: Իսկ եթե որևէ հարց անհասկանալի է, կարելի է պարզաբանել այն կամ նոր քարտ վերցնել:
Հարցի հնչելուն պես պետք է վայրկյանաչափը շրջել։ Վայրկյանաչափի գնդիկների պտույտը տևում է 5 վայրկյան, և ամենափոքր մասնակիցը պետք է այդ 5 վայրկյանում տա 3 պատասխան: Օրինակ՝ «Ասա 3 բան, որ կգտնես արշավականի ուսապարկում» հարցին կարելի է պատասխանել՝ «լապտեր, քնապարկ, կողմնացույց»: Եթե խաղացողը հասցնում է ժամանակին պատասխանել, նա իր խաղաքարը մեկ վանդակով առաջ է տանում, իսկ քարտը դնում է կապոցի ներքևում։ Եթե չի հասցնում պատասխանել, նրա խաղաքարը մնում է տեղում, և հերթն անցնում է հաջորդ խաղացողին։ Խաղը շարունակվում է ժամսլաքի ուղղությամբ։
Հաղթանակ
Հաղթող է ճանաչվում խաղատախտակի վերջնակետին առաջինը հասած մասնակիցը։
Վայրկյանաչափ
Վայրկյանաչափի գնդիկների՝ դեպի վար ամեն ոլորաձև պտույտը տևում է 5 վայրկյան։ Հենց այդքան ժամանակ է նախատեսված յուրաքանչյուր «3 բանն» ասելու համար։ Վայրկյանաչափի ազդարարող ձայնը հավելյալ բոնուս է։ Կասկածելի պատասխաններ Եթե որևէ պատասխան կասկածելի է, կարող եք քննարկել և միասին որոշել՝ ընդունե՞լ այն, թե՞ ոչ։ Հարցի պատասխանը կարող եք ստուգել նաև համացանցում: Խաղալու այլ տարբերակներ Խաղն ավելի զվարճալի դարձնելու համար կարող եք խաղալ նաև զույգերով (երկու հոգանոց թիմերով): Ուշադիր եղեք, որ միասին չբացականչեք, այլ պատասխանեք հերթով: Մաղթում ենք հաճելի ժամանց