ԻՆՉՊԵՍ ԽԱՂԱԼ
- Խաղը սկսում է այն մասնակիցը, որի անվան սկզբնատառն աﬔնամոտն
է "Ա" տառին։ Խաղը շարունակվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ։
- Ընդհանուր տրցակից վերցրեք ﬕ խաղաքարտ և ընտրեք վրան նշված
թեմաներից ﬔկը՝ ընթացիկ խաղափուլում օգտագործելու համար։ Թեմաներ
կան, որոնք պահանջում են հստակ և ճշգրիտ պատասխաններ, կան նաև
առավել ընդգրկուն թեմաներ, որոնց համար կարող եք տալ զուգորդական
(ասոցիատիվ) պատասխաններ, օրինակ՝ «Հիվանդանոց» քարտը
խաղարկելիս կարող եք հնչեցնել բժիշկ, բուժառու, կարմրուկ, ներարկիչ, մկան,
լապարասկոպիա և շատ այլ բառեր, որոնք այս կամ այն կերպ առնչվում են
այդ թեմային։
- Եթե հանդիպի «Մասնակցի ընտրություն» խաղաքարտը, մասնակիցն իր
ցանկությամբ կարող է բոլորովին նոր թեմա առաջարկել։
- Ի դեպ՝ խաղաքարտի կապույտ երեսին նշված են ավելի հեշտ թեմաներ՝
նախատեսված փոքր տարիքի մասնակիցների համար, իսկ երկնագույն
երեսին՝ բարդ թեմաներ՝ ﬔծահասակների կամ փորձառու
մասնակիցների համար։
Խաղափուլի ﬔկնարկը
- Հայտարարեք քարտի ընտրված թեման և սեղﬔք անիվի կենտրոնում
գտնվող ժամանակաչափի կոճակը։
- Պատասխանի համար Դուք ունեք 10 վայրկյան։ Քանի որ անիվը չի
ներկայացնում հայերենի բոլոր տառերը, պատասխանները պետք է
սկսվեն անիվի վրա առկա տառերով։ Անիվի վրա սեղﬔք Ձեր
պատասխանի առաջին տառը, այնուհետև սեղﬔք ժամանակաչափի
կոճակը՝ ժամանակը վերականգնելու համար։
- Հերթը փոխանցեք հաջորդ մասնակցին։
- Տվյալ խաղափուլում արդեն սեղմված տառերն այլևս չեն կարող
օգտագործվել, այնպես որ խաղի ընթացքը կբարդանա և լարումը
կﬔծանա, երբ տառերն աստիճանաբար սպառվեն։Խաղից դուրս ﬓալը
Մասնակիցը դուրս է ﬓում տվյալ խաղափուլից, եթե
- չի հասցնում պատասխանել 10 վայրկյանում՝ ﬕնչև ազդանշանը,
- տալիս է պատասխան, որը դուրս է թեմայից (որոշուﬓ ընդունվում է
մասնակիցների ﬔծամասնությամբ) կամ չի հասցնում այլ ընդունելի
պատասխան գտնել 10 վայրկյանում,
- սեղﬔլ է ﬕ տառ, որով ընդունելի պատասխան չի կարող տալ։
- Երբ որևէ մասնակից դուրս է ﬓում խաղից, հաջորդ մասնակիցը սեղմում
է ժամանակաչափի կոճակը՝ շարունակելով խաղափուլը։
- Խաղը շարունակվում է այնքան, ﬕնչև ﬓում է ﬔկ մասնակից, որն էլ
նվաճում է այդ խաղափուլի քարտը։
- Հաջորդ խաղափուլի համար ընտրեք նոր քարտ և սեղﬔլով անիվի սև
կոճակը՝ վերականգնեք տառերի ելման դրությունը։
Ավելացված ժամանակ
- Եթե բոլոր տառերն օգտագործվել են, բայց խաղում դեռ մասնակիցներ
կան, խաղը շարունակվում է հավելյալ խաղափուլով։
- Տառերը բերեք ելման դրության և խաղը շարունակեք՝ նոր թեմայի համար
տալով արդեն 2 պատասխան՝ ﬕևնույն 10 վայրկյանի ընթացքում։
Հաղթում է խաղում ﬓացած վերջին մասնակիցը, որն էլ նվաճում է
խաղարկված երկու քարտերը։
- Եթե հավելյալ փուլը կարողանում է հաղթահարել ﬔկից ավելի մասնակից,
խաղարկեք ﬔկ այլ թեմա՝ տալով արդեն երեք պատասխան, ﬕնչև ﬓա
ﬕ մասնակից՝ ունենալով հաղթանակի համար անհրաժեշտ երեք քարտը։
Հաղթանակ
- Խաղը շարունակվում է այնքան, ﬕնչև մասնակիցներից ﬔկը նվաճի երեք
խաղաքարտ՝ դառնալով հաղթող։
- Եթե ցանկանում եք ավելի երկար խաղալ, կարող եք պայմանավորվել և
խաղարկել չորս, հինգ կամ ավելի քարտեր։
Նախապատրաստություն
Անիվը գլխիվայր շրջեք և ճշտորեն տեղադրեք մարտկոցները։ Այնուհետև
անիվը ﬕացրեք՝ անջատիչը բերելով «ON» դիրքի։
Անիվը ուղղեք, պահոցից հանեք խաղաքարտերը և դրեք սեղանին այնպես, որ
հասանելի լինեն բոլոր մասնակիցներին։
Անհրաժեշտ ցուցում․ Որպեսզի մարտկոցներն ավելի երկար ծառայեն, ﬕ
մոռացեք խաղն ավարտելիս անջատել անիվը՝ բերելով այն «OFF» դիրքի։