Խաղը մեկնարկում է ամենափոքր մասնակիցը: Նրա ձախ կողմի մասնակիցը հանում է մի քարտ, բարձրաձայն կարդում հարցը:
- Եթե մասնակիցներից որևէ մեկը կարդալ չգիտի, նրան կարող է օգնել յուրաքանչյուր այլ մասնակից:
- Եթե հարցերից որևէ մեկն անհասկանալի է պատասխանողին, կարելի է պարզաբանել այն կամ ուղղակի նոր քարտ հանել:
- Հենց հարցը հնչեց, վայրկյանաչափը պետք է դնել։ Առաջին մասնակիցը հինգ վայրկյանում պետք է 3 (կամ 2) պատասխան տա: Օրինակ՝ «Ասա 3 փափուկ բան» հարցին կարելի է պատասխանել՝ բարձ, փետուր, ձյուն: Եթե պատասխանը հնչում է հինգ վայրկյանում, մասնակիցը մի վանդակ առաջ է շարժվում խաղատախտակին:
- Ապա ձախից հաջորդ մասնակիցն է 5 վայրկյան ստանում նույն հարցին պատասխանելու համար: Դժվարն այն է, որ նա չի կարող նույն հարցին տալ այն պատասխանները, որոնք այդ հարցի համար արդեն հնչել են: Օրինակ, եթե առաջին մասնակիցը որպես 3 փափուկ բան նշել է բարձը, փետուրը և ձյունը, մյուս մասնակիցը կարող է նշել, օրինակ, հաց, ծածկոց, հյուսվածք։
- Խաղը շարունակվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ, մինչև մասնակիցներից մեկը չկարողանա ասել 3 բան 5 վայրկյանում և իրավունք չունենա խաղաքարով առաջանալ տախտակին:
- Այժմ ձախողված մասնակցի ձախ կողմի մասնակցի հերթն է, և նա խաղը պետք է սկսի ուրիշ քարտով: Այդ երկուսի ձախ կողմում նստածը հանում է հերթական քարտը և բարձրաձայն կարդում հարցը:
Հաղթանակ
Հաղթող է ճանաչվում խաղատախտակի վերջնակետին առաջինը հասած մասնակիցը։
5+5 գոտի
Եթե մասնակիցներից մեկն իր խաղաքարով գտնվում է խաղատախտակի 5+5 դաշտում, ստանում է լրացուցիչ 5 վայրկյան: Այսինքն, հենց վայրկյանաչափի առաջին 5 վայրկյանները լրանան, վայրկյանաչափը պետք է մեկ անգամ էլ շրջել:
Վայրկյանաչափ
Վայրկյանաչափի գնդիկների՝ դեպի վար ամեն ոլորաձև պտույտը տևում է 5 վայրկյան։ Հենց այդքան ժամանակ է նախատեսված յուրաքանչյուր «3 բանն» ասելու համար։ Վայրկյանաչափի ազդարարող ձայնը հավելյալ բոնուս է։Կասկածելի պատասխաններ
Եթե կարծում եք, որ որևէ պատասխան ճիշտ չէ, քննարկեք այն խմբով և միասին որոշեք՝ ընդունում եք այն, թե ոչ: Պատասխանի իսկությունը կարող եք ստուգել նաև համացանցում:Խաղալու այլ տարբերակներ
Խաղն ավելի զվարճալի դարձնելու համար կարող եք խաղալ նաև զույգերով (երկու հոգանոց թիմերով): Ուշադիր եղեք, որ միասին չբացականչեք, այլ պատասխանեք հերթով: