Խաղը սկսվում է «Մեկնարկ» վանդակից: Մասնակիցները հերթով զառ են գցում և քայլում վանդակներով: Հայտնվելով այս կամ այն սեփականության վանդակում` մասնակիցը կարող է բանկից գնել այն: Եթե մասնակիցը չի գնում սեփականությունը, այն հանվում է աճուրդի: Սեփականատերն իրեն պատկանող վանդակներում հայտնվող մասնակիցներից վարձ է գանձում: Ձեռք բերելով որևէ գույնի ողջ սեփականությունը՝ մասնակիցը կարող է յուրաքանչյուրը դարձնել միջին կամ մեծ բիզնես և թանկացնել վարձը:
Հարկավոր է մրցակիցներին սնանկացնելու միջոցով մնալ խաղի միակ չսնանկացած մասնակիցը կամ ունեցվածք կուտակելու ճանապարհով ճանաչվել ամենահարուստը: