Չափեր։ 27.2x38.5x6.5
Քաշ։ 2750 գրամ
Երեխայի համար յուրաքանչյուր պատկեր գրատախտակին ավելի տպավորիչ է դառնում: Գրատախտակը լավ միջոց է նոր բան սովորելու ցանկությունը խթանելու, դերային խաղեր խաղալու համար։ Օրինակ, «ուսուցիչ-աշակերտ» խաղալով, երեխային կարելի է նախապատրաստել ուսումնական գործընթացին:
Խաղն իրենից ներկայացնում է երկկողմ գրատախտակ՝ իր կավիճներով և գունանշիչներով: Գունանշիչները նախատեսված են գրատախտակի սպիտակ ողորկ երեսի համար: Թողարկվում են տարբեր չափերի, տարբեր խաղեր ներառող գրատախտակներ: Կախված տեսակից՝ տուփի մեջ կարող են լինել նաև գունավոր երկրաչափական պատկերներ, մագնիսե թվեր, գործողությունների նշաններ, հայերենի տառերը, ինչպես նաև մագնիսե այլ հետաքրքիր խաղեր՝ «Մարիամիկը», «Սովորում ենք մտածել» և այլն:
Խաղը զարգացնում է մոտորիկան, տարածական կողմնորոշումը, նպաստում է նկարչական ունակությունների զարգացմանը:
Գրատախտակի բարձրությունն է 69,5սմ, լայնությունը՝ 37սմ։