Չափեր։ 58x80x6
Քաշ։ 5050 գրամ
Երեխայի համար յուրաքանչյուր պատկեր գրատախտակին ավելի տպավորիչ է դառնում: Գրատախտակը լավ միջոց է նոր բան սովորելու ցանկությունը խթանելու, դերային խաղեր խաղալու համար։ Օրինակ, «ուսուցիչ-աշակերտ» խաղալով, երեխային կարելի է նախապատրաստել ուսումնական գործընթացին:
Խաղն իրենից ներկայացնում է երկկողմ գրատախտակ՝ իր կավիճներով և գունանշիչներով: Գունանշիչները նախատեսված են գրատախտակի սպիտակ ողորկ երեսի համար: Թողարկվում են տարբեր չափերի, տարբեր խաղեր ներառող գրատախտակներ: Կախված տեսակից՝ տուփի մեջ կարող են լինել նաև գունավոր երկրաչափական պատկերներ, մագնիսե թվեր, գործողությունների նշաններ, հայերենի տառերը, ինչպես նաև մագնիսե այլ հետաքրքիր խաղեր՝ «Մարիամիկը», «Սովորում ենք մտածել» և այլն:
Խաղը զարգացնում է մոտորիկան, տարածական կողմնորոշումը, նպաստում է նկարչական ունակությունների զարգացմանը:
Գրատախտակի բարձրությունը կառավարելի է և կարող է հասնել մինչև 140սմ, լայնությունը՝ 51սմ։