Չափեր։ 18x23x6
Քաշ։ 370 գրամ
ՎԱՀԱԳՆ
Հին հայկական դիցաբանության մեջ Վահագնը ռազմի, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածն է։ Ավանդությունը պատմում է, որ Վահագնը ծնվել է ծովի փրփուրից, լեռների կրակից և երկնքի շանթից։ Մազերը կրակ էին, աչքերը՝ արևի պես պայծառ։ Վիշապները երկնքում կուտակվում էին, փակելով արևի լույսը, երկիրը ընկնում էր մթության մեջ։ Մարդիկ օրեր շարունակ չէին տեսնում արևը, սարսափում էին՝ կարծելով, թե լույսն այլևս չի վերադառնա։ Բայց Վահագնը չէր հաշտվում այդ մթության հետ։ Նա բռնում էր կայծակը, վեր էր բարձրանում ամպերի մեջ և սկսում էր իր ահարկու կռիվը վիշապների դեմ։ Երբ ամպրոպ էր լինում, մարդիկ ասում էին.
- Վահագնը նորից պայքարում է վիշապների հետ, որ արևը դուրս գա, լույսը վերադառնա։ Ու Վահագնի հաղթանակով երկինքը պայծառանում էր, արևը կրկին տաքացնում էր հողը, ու վերջապես անձրև էր գալիս, որպեսզի կյանք տա հողին։ Տարիներ շարունակ գյուղացիները հավատում էին, որ Վահագնի շնորհիվ ոչ միայն անձրևը, այլև հենց արևի լույսը վերադառնում է երկիր։ Այդ հավատը այնքան ուժեղ էր, որ մարդիկ անձրև խնդրելիս երգում էին նրա օրհներգը՝ խնդրելով ոչ միայն ջուր, այլև լույս և մաքրություն չարից։ Ի դեպ, ասում են՝ եթե ամպրոպի ժամանակ ուշադիր լինես, կլսես Վահագնի հաղթական գոռոցը։
Իսկ դու երբևէ փորձել ես լսել, եթե ոչ՝ հաջորդ ամպրոպին անպայման լսիր։