Չափեր։ 18x23x6
Քաշ։ 370 գրամ
ԱՍՏՂԻԿ
Հին հայկական դիցաբանության մեջ Աստղիկը սիրո, գեղեցկության և ջրերի աստվածուհին է։ Ավանդությունը պատմում է, որ Աստղիկը ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում։ Նրա գեղեցկությունն այնքան վառ էր, որ երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքներին՝ տեսնելու նրան։ Սակայն Աստղիկը դաշտը մշուշով էր պատում, որպեսզի աննկատ մնա, և այդ մշուշի պատճառով երկիրը կոչվել է Մուշ, իսկ դաշտը՝ Մշո դաշտ։ Աստղիկը, ըստ ավանդության, Արամազդի դուստրն է և Վահագն աստծո սիրեցյալը։
Հին Հայաստանում Աստղիկի և Վահագնի սերը սուրբ էր համարվում. մարդիկ հավատում էին, որ հենց նրանց հանդիպումից է, որ տեղում է անձրևը, ստեղծվում` բերք ու բարիքը։ Ավանդազրույցներում ասվում է, որ Վահագնը, հաղթելով վիշապին, ազատում է գեղեցկուհի Աստղիկին, և շրջելով Արարատով՝ օծում մարդկանց վարդաջրով և վերականգնում նրանց սերն ու գեղեցկությունը։ Այս տոնը մեզ ծանոթ Վարդավառն է, որը նշվում է հուլիսին՝ համաժողովրդական մեծ հանդիսություններով, երգ ու պարով։ Ըստ ավանդության՝ Աստղիկը ծովի փրփուրից է ծնվել, և նրա քայլելու տեղում աճում էին ծաղիկներ, որոնք դիպչում էին հայ աղջիկներին՝ նրանց օժտելով աստվածային գեղեցկությամբ։
Իսկ դու գիտեի՞ր, որ Գեղամա լեռներում հայտնաբերված «վիշապներ» կոչված ձկնակերպ կոթողներն Աստղիկ դիցուհու արձաններն են։ Նրանցից մեկը պատկերված է այստեղ, կներկե՞ս։