Չափեր։ 24x30x9
Քաշ։ 1060 գրամ
Իսկ ի՞նչ կլիներ, եթե Թումանյանը հանդիպեր իր հայտնի հերոսներին։ Ինչպե՞ս լեզու կգտներ Անբան Հուռու հետ, կկարողանա՞ր հաշտեցնել շունն ու կատվին, կամ ինչ բառերով կմխիթարեր գանգատ անող փիսիկին։ Այս փազլների շարքը հենց այս պատմությունն է պատմում։ Յուրաքանչյուր կտոր հավաքելիս մենք ոչ միայն պատկեր ենք ստանում, այլ մի կամուրջ՝ անցյալի ու ներկայի միջև, հիշողությունից դեպի երևակայություն, հումորից դեպի փոքր, բայց կարևոր դասեր։ Թումանյան շարքը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ ինչքան խորն ու ուսուցանող են մեր հեքիաթները։ Երբ փոքրիկները կծանոթանան հեքիաթներին, կկարդան հետաքրքիր փաստեր ու կվարժեցնեն իրենց հիշողությունը՝ ոչ միայն որպես անհատ, այլ նաև որպես հայ։